Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 ապրիլի 2026 • 11:37

Կարապետյանին կալանքից ազատ արձակվելու համար վճարվել է 4 միլիարդ դրամ գրավ

Սամվել Կարապետյանի պաշտպանները դատարանում միջնորդել են նրան ազատել տնային կալանքից՝ առաջարկելով ավելացնել գրավի չափը։ Փաստաբանները պնդում են, որ գործարարը խախտումներ չի թույլ տվել և ներկայացված մեղադրանքը հիմնավոր չէ։

Կարապետյանին կալանքից ազատ արձակվելու համար վճարվել է 4 միլիարդ դրամ գրավ

Կարապետյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը․ առաջարկվել է ավելացնել գրավի չափը, հայտնում է «Ազատություն»–ը։

Գործարար Սամվել Կարապետյանի գործով նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է, որ դատարանն առաջնահերթ քննարկի նրան տնային կալանքից ազատելու հարցը։ 60-ամյա գործարարը հայտնել է, որ ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում նշել է, որ իր պաշտպանյալը մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ և չպետք է մնա անազատության մեջ։ Նա անդրադարձել է նաև առաջադրված մեղադրանքի հիմքերին՝ հարց բարձրացնելով, թե ինչու է «մեր ձևով» արտահայտությունը դիտարկվում որպես վտանգավոր։

Փաստաբանը ընդգծել է, որ Կարապետյանը կալանքից ազատ արձակվելու համար վճարել է 4 միլիարդ դրամ գրավ և վերջին 10 ամիսների ընթացքում որևէ խախտում չի թույլ տվել։ Նա հիշեցրել է նաև, որ նույն գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ հետագայում հենց նույն դատավորն է որոշում կայացրել կիրառել տնային կալանք։

Վարդևանյանը դատարանին առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով՝ որպես խափանման միջոցի փոփոխության լրացուցիչ երաշխիք։

Իր հերթին Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառվող գործողությունները համարում է իրավական համակարգի ապօրինությունների դրսևորում՝ ուղղված իր և իր թիմի դեմ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ երկրում փոփոխություններ են լինելու և «շուտով ուժեղ Հայաստան» է ձևավորվելու։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Կարապետյանի ազատ արձակման պահանջով։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։