Կարևորում ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը․Մհեր Գրիգորյան
«Մեր անկեղծ ցանկությունն է՝ տեսնել Ֆրանիսայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»։

ՀՀ Կառավարության մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է.
«Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան դեսպան Դըկոտինյի և Ձեր միջոցով մեր բարեմաղթանքներն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը։
Ավելի քան երկու դար առաջ, այս օրը տեղի ունեցած ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Այն մարդկությանը փոխանցեց ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային արժեքներ։ Դրանք մինչ օրս էլ շարունակում են ոգեշնչել ժողովուրդներին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը և կառուցելու արդար ու արժանապատիվ հասարակություններ։
Հայաստանը նույնպես կիսում է այս սկզբունքները և դրանք դիտարկում է որպես կարևոր ուղենիշներ՝ իր պետականության զարգացման համար։ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը։ Մենք երախտագիտությամբ ենք գնահատում մեր համերաշխությունը։
Այս տարվա մայիսին նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն իր բովանդակային և հագեցած օրակարգով հանդիսացավ պատմական իրադարձություն։ Այդ օրերին Երևանի և Գյումրիի փողոցներում ականատեսը դարձանք համաժողովրդական, ջերմ վերաբերմունքի։ Այն մեր ժողովուրդների միջև ձևավորված վստահության և փոխադարձ հարգանքի լավագույն արտահայտությունն էր։ Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Նախանշվեցին երկարաժամկետ համագործակցության նոր հորիզոններ։
Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը։
Պարոն դեսպան, Մեր անկեղծ ցանկությունն է՝ տեսնել Ֆրանիսայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության։
Կեցցե՛ Ֆրանսիան։
Կեցցե՛ Հայաստանը։
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։