Կարևորվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացումն ու սերտացումը
Գործընկերներին մայիսի 6-ին Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը, խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Վահե Ղալումյանը և Արգիշտի Գևորգյանը:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն և խմբի անդամները, հայտնում են ԱԺ-ից:
Գործընկերներին մայիսի 6-ին Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը, խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Վահե Ղալումյանը և Արգիշտի Գևորգյանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հարևան երկրների հետ համագործակցությանը, առաջիկայում մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Զրուցակիցները կարևորել են նաև երկկողմ կապերի սերտացմանն ուղղված ջանքերը և այս հարցում ընդգծել խորհրդարանական արդյունավետ աշխատանքը, մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների բարենպաստ օգտագործումը: Նշվել է, որ, մասնավորապես, զբոսաշրջության ու տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Վերոնշյալ հարցերի համատեքստում ընդգծվել է երկու երկրներում դեսպանությունների բացման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը