Կառավարության ներկայացրած ծրագիրը պիղծ է․ Գրիգորյանը՝ Փաշինյանին
«Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»,- ասել է Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը, իր գնահատմամբ, հայկական պետության բովանդակության առումով պիղծ է։ Պատգամավորը պնդել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, հետևաբար, ըստ նրա, չի կարող հայտարարել, որ քաղաքացիներն իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու լիազորություն են տվել։
«Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»,- ասել է Գրիգորյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումն ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի հանրաքվեով։ Փաշինյանի գնահատմամբ՝ «քոչարյանասերժական կլանը» պետք է ունեզրկվի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Ձեր ընտանիքն ինչի՞ հաշվին է միլիոնատեր. Քոչարյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում
Փաշինյանը պնդում է՝ դատելու է Քոչարյաններին։
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնականին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով»
Հաջիևը և այլ երկրների ներկայացուցիչներ պարգևատրվել են միջպետական համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում իրենց նշանակալի անձնական ներդրման համար։
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Թաթուլ Հակոբյան. Տիգրանաշենի իրավական հիմքերն ու ընտրական հակասությունը
Եթե բնակավայրը Հայաստանի տարածք չէր, ապա դրա բնակիչները չպետք է մասնակցեին ՀՀ համապետական ընտրական գործընթացներին: