Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
16 հուլիսի 2026 • 07:52

Կառավարությունը հաստատեց TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ այս խոշորագույն նախագիծը կնպաստի տարածաշրջանային ու գլոբալ առևտրի զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

Կառավարությունը հաստատեց TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։ Կառավարության այսօրվա որոշումից հետո նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու փաստաթղթում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Մայր օրենքին։

Եթե ՍԴ-ն տա դրական եզրակացություն, նախագիծը կփոխանցվի Ազգային ժողովի վավերացմանը։ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչն է լինելու ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ` բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախագծով Հայաստանն ու ԱՄՆ-ն հիմնադրում են TRIPP զարգացման ընկերություն, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ։

Հիմնական պայմանները.

  •  Ընկերությունը նշված գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք:

  •  Իրավունքը կգործի նախնական 49 տարով: Այս ընթացքում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ.

    • ԱՄՆ՝ 74%,

    • Հայաստան՝ 26%:

  • 49 տարին լրանալուց հետո գործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Այդ դեպքում ՀՀ բաժնեմասը կավելանա՝ կազմելով 49%:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Հայաստանը ոչ թե 99 տարով հողն է վարձակալության տալիս ամերիկյան կողմին, այլ տրամադրում է բացառապես կառուցապատման իրավունք։

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի հիմքերը դրվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։

Այն նախատեսում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ստեղծել ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որն Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Զուգահեռաբար, ԱՄՆ-ի և երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ այս խոշորագույն նախագիծը կնպաստի տարածաշրջանային ու գլոբալ առևտրի զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։