Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 13:48

Կառավարությունը պատրաստվում է սահմանազատման գործընթացի համար ուղեցույցներ հաստատել. ԶԼՄ

Նախագծի հեղինակը արդարադատության նախարարությունն է։

Կառավարությունը պատրաստվում է սահմանազատման գործընթացի համար ուղեցույցներ հաստատել. ԶԼՄ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող 3 ուղեցույց։ Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հայտնում են ԶԼՄ-ները:

Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման, սահմանազատման քարտեզի ստեղծման, այդ թվում սահմանազատման ընթացքում փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցները։ Հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը բխում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգից։

 Այդ կանոնակարգով նախատեսվել էր հետագայում ընդունել ոլորտային աշխատանքների իրականացման ուղեցույցներ։ Դրանց ընդունումը նպատակ ունի ապահովել հանձնաժողովների բնականոն գործունեությունը և սահմանել ոլորտային աշխատանքների իրականացման եղանակները և թույլ կտա հանձնաժողովներին իրենց հետագա գործունեությունն իրականացնել համաձայնեցված ընթացակարգերով։ Նախագծի հեղինակը արդարադատության նախարարությունն է։


Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։