Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը
Փաստաթուղթը կուղարկվի ՍԴ։

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։
Չզեկուցվող նախագծով Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանի՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունմամբ կապահովվեն TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և բխում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու Կառավարության առաջնահերթություններից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։