ԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվել
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 27-ի նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները Երևանի ավագանու չորս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, կազմել է արձանագրություն՝ մանդատները հաջորդ թեկնածուներին փոխանցելու մասին։
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով։
Դադարեցվել են ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները։
Ըստ ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուների՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
-
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք․
-
Կարապետ Արտուշի Վարդանյան
-
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն․
-
Գոհար Հարությունի Սաֆարյան
-
Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյան
-
Արթուր Ռազմիկի Մայիլյան
-
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։