Քաղաքականություն
12 մայիսի 2026 • 08:59
ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր դպրոցներում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին
Դպրոցները նախատեսված չեն քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի համար.Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 11-ի դրությամբ ստացել է երեք ահազանգ ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Այս մասին ԿԳՄՍ նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի քաղաքացիներ,
այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ էր ԿԳՄՍ նախարարը անդրադարձել այս թեմային և ասել, որ դպրոցները նախատեսված չեն քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի համար:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը