ԿԳՄՍՆ-ի և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն
Համագործակցության հիմնական նպատակն է հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:
Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակներն են հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից։
Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։