Քաղաքականություն
6 մայիսի 2026 • 10:01
Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարի խոսքով՝ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:
Գրիգորյանը անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։ Նա նաև նշել է՝ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։