Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 13:23
Խախտում է անմեղության կանխավարկածը․ ԲՀԿ–ի խոսնակը` Փաշինյանի հայտարարության մասին
Հիշեցնենք` Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մաիսի 12-ին սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա հայտարարեց, թե Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է։
arnac-tsarukjanin-vor-kbrni-vordun-inchpes-ardzaganqec-gvortsarary-102093010.html
«Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Նվեր Ծառուկյանի մասին։ Իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ։ Ցավում եմ, որ քաղաքական պայքարն այս փուլում է, բայց հուսամ, որ կառուցողական դաշտ կվերադառնանք»,- նշել է Տոնոյանը։
Հիշեցնենք` Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը