Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ալ-Շեյխլիի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են եղել Հայաստանի եւ Իրաքի միջեւ փոխգործակցության շարունակական զարգացման համար: Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ալ-Շեյխլին նշել է, որ Հայաստանի ու Իրաքի միջեւ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչն արտահայտվում է նաեւ մի շարք համաձայնագրերի եւ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:
Երկուստեք նշվել է, որ արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակում երկու երկրները մեծապես կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ այն կարեւորագույն պայման է պետությունների բարգավաճման եւ փոխշահավետ համագործակցության համար:
Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը, ինչպես նաեւ Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործունեությանն ուղղված ծրագրերի ակտիվացումը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։