Կհանդիպեն Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շուտով կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ,գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների միջև պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են անցկացվում։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը», - նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, և հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր են ընդունվել և հաստատվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
«Կա համաձայնություն այն մասին, թե որ ուղղությամբ պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարունակվեն հյուսիսից հարավ», - նշել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում կքննարկվեն ավելի կոնկրետ հարցերմ։
«Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ մանրամասներին, իհարկե, բոլոր հարցերը կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակին, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն։ Սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն կոնկրետ բնակավայրերի հետ կապված հարցեր», - ասել է Բայրամովը
Կարդացեք նաև
Քաղաքականություն9 սեպտեմբերի 2026
Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում. Սարգիս Խանդանյան
«Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է»։
Քաղաքականություն9 սեպտեմբերի 2026
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Զարուհի Բաթոյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ներկայացրել է հանձնաժողովում նախատեսվող աշխատանքների իր տեսլականը։ Քվեարկության արդյունքում նա ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Քաղաքականություն9 սեպտեմբերի 2026
TRIPP նախագծի իրականացումը անհնար է առանց մեր երկրի մասնակցության. Բայրամով
Բայրամովի խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։