Քաղաքականություն
2 հունիսի 2026 • 09:17
Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի գրասենյակում
Նա կոչ է անում միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ կատարվում է մեր երկրում։

Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասել է Սաղաթելյանը։
Նա կոչ է անում միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ կատարվում է մեր երկրում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։