Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
29 մայիսի 2026 • 12:15

Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնել է առանց նախապայմանների

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությունը վերականգնել է առանց նախապայմանների՝ հույս հայտնելով, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Վրաստանի նկատմամբ։

Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնել է առանց նախապայմանների

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին, հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ երկրների դեպքում նախապայմաններ չեն դրվել, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները վերականգնել է իր գործընկերությունը մեր հարևան երկրների հետ՝ այն տեղափոխելով այլ մակարդակի։ Դա Ադրբեջանն է, դա Հայաստանն է։ Այնտեղ նախապայմաններ չկային։ Ո՛չ բանտարկյալների ազատ արձակումը, ո՛չ էլ որևէ այլ բան։ Նման նախապայմաններ չկային։ Նույնիսկ ընդդիմության վերաբերյալ»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ եթե Վրաստանի նկատմամբ կիրառվեն կրկնակի չափանիշներ, դա «շատ տխուր կլինի»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության դադարեցմանը՝ Կոբախիձեն ասել է, որ այն տեղի է ունեցել «անարդարության պատճառով»։

«Այն դադարեցվել է, քանի որ մենք չենք ներգրավվել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ չենք բացել։ Ահա թե ինչու նախորդ վարչակազմը դադարեցրել է այն»,- հավելել է նա։

Խոսելով Վրաստանի ընդունած օրենքների մասին՝ վարչապետը շեշտել է, որ հարևան երկրների օրենսդրությունը որպես օրինակ ներկայացնելը «շատ թույլ փաստարկ» է։

«Դուք տեսնում եք, որ այս փաստարկները բացարձակապես թույլ են։ Երբ մեզ ասում են, որ մեր հարևան երկրներն ունեն Վրաստանից ավելի լավ օրենքներ, սա շատ թույլ փաստարկ է։ Հետևաբար, եթե մենք տեսնենք կրկնակի չափանիշներ, դա շատ տխուր կլինի, բայց մենք հույս ունենք, որ մոտեցումը չի լինի անարդար, այլ արդար մոտեցում։ Այն, ինչ փչացել է անարդար մոտեցմամբ, կարող է բարելավվել միայն արդար մոտեցմամբ»,- ասել է Կոբախիձեն։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։