Կոնստանտին Զատուլինը՝ Թբիլիսիում անցկացված հանրահավաքի մասին
Անկախ նրանից, թե ինչ ազգության կամ քաղաքացիության է տուժածը, նրան վնաս պատճառած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի

Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Газета.Ru»-ին հայտնել է, որ Թբիլիսիում անցկացված հանրահավաքը՝ ի պաշտպանություն ռուս զբոսաշրջուհուն ծեծի ենթարկած տղամարդու, վնասում է Վրաստանի հեղինակությանը։
«Անկախ նրանից, թե ինչ ազգության կամ քաղաքացիության է տուժածը, նրան վնաս պատճառած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Կասկած չկա, որ նրանք, ովքեր փորձում են արդարացնել նրան, իրականում վնասում են հենց Վրաստանի հեղինակությանը։ Իմ կարծիքով՝ չպետք է այդ անձի ընկերների կամ աջակիցների վարքագիծը վերագրել Թբիլիսիի բոլոր բնակիչներին կամ ամբողջ Վրաստանին»,-ասել է Զատուլինը։
Զատուլինի խոսքով՝ եթե ռուսաստանցի զբոսաշրջիկի վրա հարձակված Վրաստանի քաղաքացին իսկապես մեղավոր է, սակայն չի պատժվի միայն այն պատճառով, որ «իրենց մարդն է», ապա այդ իրավիճակը «կազդի Ռուսաստանի այն քաղաքացիների որոշման վրա, որոնք ծրագրում էին մեկնել Վրաստան»։
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին Վրաստանի Կախեթիի շրջանում մի տղամարդ ներխուժել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հյուրանոցի համար և հարձակվել նրանցից մեկի վրա։ Նա կոտրել է աղջկա քիթը, և վերջինս այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպի պատճառը, ըստ իրենց տվյալների, եղել է զբոսաշրջիկների պահվածքը. նրանք, իբր, վիրավորել են հյուրանոցում անցկացվող հարսանիքի մասնակիցներին և ջուր են լցրել երաժշտական սարքավորումների վրա։ Սակայն զբոսաշրջիկները հերքում են այդ վարկածը։ Նրանց խոսքով՝ վեճը սկսվել է այն պատճառով, որ իրենք խոսում էին ռուսերեն։ Միաժամանակ հաղորդվել է, որ Թբիլիսիում անցկացվել է երթ՝ ի պաշտպանություն այն տղամարդու, ով կոտրել էր ռուսաստանցի աղջկա քիթը։ Մասնակիցները դուրս էին եկել փողոցներ՝ հնչեցնելով հակառուսական կարգախոսներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։