Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը ապրիլի 24-ի կապակցությամբ
Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում ընդունել այդ պատմական իրականությունը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում ընդունել այդ պատմական իրականությունը։ Նման մոտեցմամբ է հնարավոր նաև անտեսել կամ աղավաղել այնպիսի ողբերգություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը»-, գրել է Զատուլինը:
Նա հիշատակել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչող երկրների շարքում ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանն են, այլև Իսրայելը։ Մի երկիր, որը վերապրել է Հոլոքոստ, սակայն համերաշխություն չի ցուցաբերում այլ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։
«Ռուսաստանում 1995 թվականին ընդունվել է որոշում՝ ապրիլի 24-ը սահմանելու որպես հիշատակի և սգի օր։ Կարևոր է հիշել, որ ավելի քան հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների՝ Երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ համակրանք ունենալու կասկածանքով»,- գրել է Զատուլինը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։