Քաղաքականություն
15 օգոստոսի 2026 • 16:48
Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
Կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:
Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:
Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։
Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
ԵՄ-ին միանալը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
Էրդողանի խոսքով՝ արևմտյան պետությունների ազդեցության գոտիներն արդեն սահմանափակ են
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
Ձևական հայտարարությունների փոխարեն պետք է հասկանալ խնդրի էությունը․ Շարմազանովը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին
Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է, ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է, որն ամենևին չի բխում ո՛չ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»։
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Կիևին զենք մատակարարելու հետ կապված
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից խաղաղապահ հռետորաբանություն օգտագործելու փորձերը՝ միաժամանակ Ուկրաինային զենք մատակարարելով, անխուսափելիորեն կխաթարեն փոխադարձ վստահությունը։