Կովկասի տարանցիկ դերը մեծանում է
Մեր երկրների հարաբերությունները եղբայրական են. Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիա
«Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան Երևանի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների ներկա մակարդակն ու համագործակցությունն օրինակելի է համարում՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։
«Մեր երկրների միջև հարաբերությունները պաշտոնապես ռազմավարական են, բայց կարծում եմ, որ ռազմավարական բառը բավարար չէ՝ բնութագրելու համար այն եղբայրական հարաբերությունները, որոնք կան Վրաստանի և Հայաստանի միջև։ Այսօր դրանք շատ ուժեղ են՝ բոլոր չափորոշիչներով»,-նշել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը։
Ըստ փոխնախարարի այդ հարաբերությունները կարելի է օրինակելի համարել, ինչը շատ կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի համար:
Անդրադառնալով Հարավային Կովկասի դերին փոխնախարարն ասել է, որ Կովկասի տարանցիկ դերը մեծանում է և բարձրանում է տարածաշրջանի կարևորության մակարդակը հատկապես այսօրվա անհանգիստ աշխարհում, երբ շատ բաներ են տեղի ունենում Հարավային Կովկասի շուրջ։
«Այս տարածաշրջանը 1990-ականներին անցել է բազմաթիվ ողբերգությունների, բազմաթիվ պատերազմների ու հակամարտությունների և շատ քաոսի միջով, և այսօր մենք իսկապես հնարավորություն ունենք տարածաշրջանը վերածելու համագործակցության և խաղաղության տարածքի։ Դա մեր տարածաշրջանը կդարձնի միջազգային առևտրի, ներդրումների, կապի կարևոր կենտրոն»,-ընդգծել է Լաշա Դարսալիան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։