Երկուշաբթի, հոկտեմբերի 5
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
5 հոկտեմբերի 2026 • 06:39

Կրակոցներ` Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Ստահակը չի ենթարկվել պարեկի «կանգառ» օրինական պահանջին, ինչից հետո կրակոցներ է արձակել պարեկների ուղղությամբ:

Կրակոցներ`  Կոտայքի մարզում.  կան վիրավորներ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն են ստանում, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզում են նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան են տալիս, սակայն վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ոչ միայն շարունակում են դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակում պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում է ստանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողանում են հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ են իրականացվել. ՔԿՀասարակություն

5 հոկտեմբերի 2026

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ են իրականացվել. ՔԿ

Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:

Վրաստանից արտահանձնված կալանավորը հարձակվել է ՌԴ ՊԿԴԾ աշխատակիցների վրա. կա զոհ և վիրավորներՀասարակություն

4 հոկտեմբերի 2026

Վրաստանից արտահանձնված կալանավորը հարձակվել է ՌԴ ՊԿԴԾ աշխատակիցների վրա. կա զոհ և վիրավորներ

Ըստ աղբյուրի տվյալների՝ Պուշկարյովը նախկինում արտահանձնվել էր Վրաստանից՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր համայնք ստեղծելու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։

Լուսինե Բադալյանն ու Լիլիթ Ստեփանյանն այցելել են Շաքիում վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՀասարակություն

4 հոկտեմբերի 2026

Լուսինե Բադալյանն ու Լիլիթ Ստեփանյանն այցելել են Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է․ պատգամավորները այցելել են նրան հիվանդանոցում։