Երեքշաբթի, հուլիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
14 հուլիսի 2026 • 10:21

Կրեմլում հայտնել են, որ Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը սխալ է

Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ

Կրեմլում հայտնել են, որ Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը սխալ է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սխալ են համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա պատճառ չէ ստվեր գցելու երկու երկրների հարաբերությունների վրա, փոխանցում է РБК-ը։

«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի արտահայտած դիրքորոշմանը, ապա կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են նման դիրքորոշում՝ մի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, սա մեր միջև առկա տարաձայնությունների առարկան է։ Սակայն մենք կարծում ենք, որ այդ հարցը չպետք է որևէ կերպ ստվերի մեր երկկողմ հարաբերությունները»,–ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ և մտադիր է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ միաժամանակ հետևողականորեն և հիմնավորված ներկայացնելով իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցի վերաբերյալ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանըՔաղաքականություն

14 հուլիսի 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերիխորացումը։

ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկություններըՔաղաքականություն

14 հուլիսի 2026

ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթոուն» ընկերությունը չի գործում

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետՔաղաքականություն

14 հուլիսի 2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգությանն առնչվող արդիական այլ հարցերի շուրջ։