Կշարունակենք հավասարակշռված արտաքին քաղաքականությունը. վարչապետ
Վրաստանի ժողովրդին ուղղված ուղերձի վերաբերյալ հարցին վարչապետը կարճ պատասխան է տվել. «Ես սիրում եմ Վրաստանը, սիրում եմ վրացիներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը, Վրաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ հարաբերություններին, ինչպես նաև ընտրություններից իր ակնկալիքներին։
Պատասխանելով Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռման վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է.
«Դա այլ հարց է: Դա արտաքին քաղաքականության հարց է: Մենք իրականացնում ենք հավասարակշված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն: Բոլոր դեպքերում մենք հավատարիմ կլինենք այդ քաղաքականությանը»:
Խոսելով ընտրություններից իր ակնկալիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ակնկալում եմ ազատ ժողովրդավարական ընտրություններ և հայ ժողովրդի ազատ կամարտահայտում»:
Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին՝ վարչապետը շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդեն գտնվում է բարձր մակարդակի վրա։
«Գիտեք, մենք այնքան լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, որ անգամ բարդ է խոսել, թե էլ ինչպես կարելի է դրանք խորացնել: Իհարկե, զգացմունքային կապերը շատ են Հայաստանի և Վրաստանի միջև, բայց ունենք տնտեսական և քաղաքական մեծ օրակարգ: Վրաստանի հետ կշարունակենք սերտ համագործակցել, այնքան սերտ, որքան հնարավոր է»:
Հայաստան-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած տարի կողմերը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ընդունել։
«Անցած տարի նախագահ Սի Ծինփինի հետ ընդունել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ: Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքներով այս իրողությունը չի փոխվի: Վստահ եմ, մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակվի: Երկու երկրներն էլ հետաքրքրված են: Հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում շատ հնարավորություններ կան, և վստահ եմ, մեր համագործակցությունը կամրապնդվի»:
Վրաստանի ժողովրդին ուղղված ուղերձի վերաբերյալ հարցին վարչապետը կարճ պատասխան է տվել. «Ես սիրում եմ Վրաստանը, սիրում եմ վրացիներին»:
Անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարություններին, թե Հայաստանը գնում է «ուկրաինական սցենարով», Փաշինյանն ասել է. «Դա լուրջ չէ»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն7 հունիսի 2026
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկել է
« Ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են և զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան»:
Քաղաքականություն7 հունիսի 2026
Հնարավոր է` էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում. Գրիգորյանը` ՌԴ կապերի մասին
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի անցկացմանը, Գրիգորյանը վերահաստատեց իշխանության տեսակետը` պնդելով, որ այդ հարց այս պահին իրենց օրակարգում չկա։
Քաղաքականություն7 հունիսի 2026
ժողովուրդը քաղաքական ուժերին տալու է իր ուղերձը՝ ոչ մի ուժ չի ձևավորի իշխանություն. Էդմոն Մարուքյան
Ըստ Մարուքյանի՝ ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերին տալու է իր ուղերձը, որը լինելու է հետևյալ կերպ. ոչ մի ուժ չի ձևավորի իշխանություն: