Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 09:11
«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու, փոխարենն առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ձգտում ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն կազմել։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր իրողոթյունները, որ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել։ Մենք ասել ենք` վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում։ Ավելին, որևէ մեկը չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել»,– ասել է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու, փոխարենն առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։
Հարցին, թե ինչո՞ւ կուսակցության հետևորդները չկան քարոզարշավի ընթացքում, Մարուքյանն ասաց, որ միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չենթարկվեն իշխանությունների կողմից, ԱԱԾ–ն չգա նրանց հետևից։
«Որտեղ մենք քարոզարշավ ենք անում ու մարդիկ են հավաքվում, դա չենք լուսաբանում։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ այնպիսի վախի մթնոլորտի մեջ են, որ ես նախկինում երբեք նման բան չեմ հիշում։ Ավելին ասեմ. այն քաղաքական ուժերի դեպքում, երբ տեսնում եք բազմամարդ շարքեր, դրանք իրենց ակտիվն են, կողմնակի մարդ չեք տեսնի։ Մենք մեր ակտիվին չենք հավաքում։ Պատկերացրեք` մեր ակտիվին հավաքենք, ԱԱԾ–ն նրանց նկարի, հետո նրանք խնդիր ունենա՞ն։ Թող այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան, իրենց ընտրությունը կատարեն, 30– վայրկյանանոց իրենց գործը կատարեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել շառի մեջ»,– նշել է Մարուքյանը։

Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։