Լրջագույն կասկած ունեմ՝ շատ շուտով Փաշինյանի մոտ Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Տոնոյան
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։

Լրջագույն կասկած ունեմ՝ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Գործարանը պետականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքից հետո Գլխավոր դատախազությունը րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ, դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու։ Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին, թմրամիջոցների մեծ շրջանառությանը և այս տեսակի բոլոր արատավոր գործընթացներին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ»,-նշել է Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։
Վարչապետի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որտեղ նշված է, թե դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։