Լրտեսին միանգամից բռնելը գրագետ չի. մենք էլի լրտեսության գործ ունենք. Փաշինյան
Լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքական հրահանգ չի եղել իրավապահ մարմիններին, քանի որ ինքը խոսեց այդ մասին քարոզարշավին, այնուհետև ՔԿ-ն նման տվյալներ հրապարակեց։

Գործի օպերատիվ հատվածն իրականացրել է վարչապետին ենթակա մարմինը՝ ԱԱԾ-ն, բնականաբար, ես բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին հասցեագրվող մեղադրանքին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքական հրահանգ չի եղել իրավապահ մարմիններին, քանի որ ինքը խոսեց այդ մասին քարոզարշավին, այնուհետև ՔԿ-ն նման տվյալներ հրապարակեց։
«Երբ լրտեսական գործ է բացահայտվում, դա ունի օպերատիվ որոշակի հետաքննություն։ Մենք հիմա էլ լրտեսության գործ ունենք, բայց նրանց չենք բռնում մի պարզ պատճառով, քանի որ մենք օպերատիվ հետևում ենք, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն, էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզության մասին։ Ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ հետաքրքրությունը սպառվում է։ Լրտեսին միանգամից բռնելը գրագետ չի, պետք է թողնել, որպեսզի իր կապերը տեսնենք»,-նշել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։