Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր դեմ 3 մահափորձ է կարարվել
Նա ասել է, որ չնայած մշտական սպառնալիքներին և մահափորձերին, նա շարունակում է իր հասարակական գործունեությունը։

Ռուսական լրատվամիջոցներգրում են, որ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ չնայած մշտական սպառնալիքներին և մահափորձերին, նա շարունակում է իր հասարակական գործունեությունը։
Չինաստանի Guancha լրատվական և վերլուծական պորտալի «Ընդլայնվող հորիզոններ» հաղորդմանը տված հարցազրույցում Սիմոնյանը նշել է, որ սկզբում փորձել է թաքցնել մորից առաջին մահափորձի մասին տեղեկատվությունը, որպեսզի չառաջացնի անհանգստություն, բայց այնուամենայնիվ, հետագայում իմացել է դրա մասին։
Սիմոնյանի մայրը կարծում էր, որ եթե իր դուստրը զոհվի հայրենիքը պաշտպանելիս, ինքը կհպարտանա, որ «մահացել է որպես իր երկրի հերոս», - մեջբերել է RT-ի գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ իր մտերիմ մարդու արձագանքը ցնցել է իրեն մինչև հոգու խորքը։
Նա ասում է, որ պարբերաբար սպառնալիքներ է ստանում։ Իր դեմ արդեն երեք մահափորձ է կատարվել։
Գործերից մեկը դատարանում է, և սպանությունը պլանավորողները ձերբակալվել են։ «Աշխարհն այդպիսին է», - մեկնաբանել է նա։
Սիմոնյանը հիշեցրել է, որ սկսել է որպես ռազմական թղթակից։ Նման մասնագիտությունը կապված է կյանքի համար ռիսկի բարձրացման հետ, և նա «սովոր է դրան»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։