Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության ամրապնդմանը և հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Շնորհավորանքի մեջ նա նշել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ:
Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։