Մարթա Կոսը հայտարարել է Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունների մասին
Մարթա Կոսը նշել է, որ դրանք նպատակ ունեն զարգացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և դիվերսիֆիկացնել Եվրոպայի ու Ասիայի միջև երթուղիները։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն զարգացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և դիվերսիֆիկացնել Եվրոպայի ու Ասիայի միջև երթուղիները։
Մարթա Կոսը X-ում գրառում է կատարել և նշել․«Ես հենց նոր վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր աշխատանքը՝ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ, տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ ուղիները»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։