Քաղաքականություն
9 հունիսի 2026 • 07:15
Մաշալյանը Էրդողանի հետ քննարկել է Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։
«Մտքեր են փոխանակվել Իսկենդերունի սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն մաղթել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։