Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարության և ժողովրդի ներկայության, կարեկցանքի և ցավակցական ուղերձների համար
Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ձգտել է ոչ միայն որևէ քայլ չձեռնարկել ԻԻՀ շահերի դեմ
ԻԻՀ նախագահի կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԻՀՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարության և ժողովրդի ներկայության, կարեկցանքի և ցավակցական ուղերձների համար՝ դրանք համարելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորության և պատմական կապերի ցուցիչ։ Անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև դարավոր հարաբերություններին՝ ԻԻՀ նախագահը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ շահերի վրա, և տարբեր ժամանակաշրջաններում երկու երկրներին հաջողվել է զարգացնել կառուցողական ու զգալի համագործակցություն տարբեր ոլորտներում»։
Փեզեշքիանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը վերջին պատերազմի և Իրանի ժողովրդի համար ստեղծված դժվարին պայմանների ժամանակ ցուցաբերած համագործակցության ու աջակցության համար, հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում տարբեր ոլորտներում Հայաստանի պատասխանատու մոտեցումն ու բարեկամական աջակցությունը և այդ համագործակցությունը դիտարկում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու տարածաշրջանային կայունության համատեքստում»։Այնուհետև Փեզեշքիանն անդրադարձել է ԻԻՀ և ՀՀ միջև համապարփակ համագործակցության պայմանագրի մշակման գործընթացին՝ հույս հայտնելով, որ այս ռազմավարական փաստաթղթի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ կավարտվեն և այն կստորագրվի։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․«Ես երկու անգամ պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան, և երկու հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Նրա նահատակության լուրը խորապես ցավալի էր Հայաստանի ժողովրդի և կառավարության համար, և մենք այս վիշտը համարում ենք մերը»։ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, փաստել է. «Հայաստանի Հանրապետությունը մշտապես ձգտել է ոչ միայն որևէ քայլ չձեռնարկել ԻԻՀ շահերի դեմ, այլև, բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների շրջանակում, իր հնարավորությունների սահմաններում լինել Իրանի կողքին»։
Հայաստանի վարչապետը, մատնանշելով երկկողմ կապերի աճի միտումը, նշել է. «Իմ համոզմամբ՝ Իրանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա են, և երկու երկրների համագործակցությունը տարբեր՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, ենթակառուցվածքային և տարածաշրջանային ոլորտներում ընդլայնման միտում ունի: ՀՀ-ն բազմիցս և հստակ հայտարարել է, որ ԻԻՀ անվտանգությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, և հավաստիացնում ենք, որ Հայաստանը չի մասնակցել և չի մասնակցելու որևէ ծրագրի, նախագծի կամ գործողության, որն ուղղված կլինի Իրանի շահերի և անվտանգության դեմ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։