Մայիսի 22-23-ը Երևանում կլինի ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը
Այցի նպատակը նախընտրական իրավիճակի և ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելն է։

Երևանում՝ հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը մայիսի 22-23-ը կգտնվի Երևանում: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»- ից:
Այցի նպատակը նախընտրական իրավիճակի և ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելն է։
Այցի ընթացքում կլինեն հանդիպումներ պետական մարմինների, ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն Հայաստանում տեղակայված ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության ներկայացուցիչների հետ։
Ակնկալվում է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրների ավելի քան 100 խորհրդարանականներ և աշխատակիցներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։