Մայիսի 28-ին ցույց կտանք, թե Մակրոնն ինչ է արել Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանին դաշնակից չէ։

Բելառուսի նախագահն Ադբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին, «Բարգաված Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոոշում չի արտահայտել, թող արտահայտի, լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանին դաշնակից չէ։
Հարցին՝ ի՞նչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար՝ Փաշինյանը պատասխանեց՝ մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել։
«Ինչի պատմեմ, ցույց կտանք»,- հայտարարեց վարչապետը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։