Մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջսերնդային փոխանցման ծրագիրը
Դասընթացները վարում է փորձառու ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը։ Նա մասնակիցներին ոչ միայն փոխանցում է արհեստի գաղտնիքները, այլև ծանոթացնում է մեր մշակութային ժառանգության պատմական առանձնահատկություններին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հիշողության թելեր» ծրագիրը։ Այն իրականացնում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
Ծրագրի հիմնական առաքելությունն է միավորել սերունդներին՝ պահպանելու և սփյուռքին փոխանցելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
Այս նախաձեռնության շրջանակներում ավագ սերունդը ստանձնում է ուսուցչի դերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները դառնում են այդ ժառանգության կրողներն ու հաջորդողները։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումն է՝ տարեց կանանց սոցիալական ներառման խթանման և սփյուռքահայ երիտասարդների հետ միջսերնդային ու մշակութային կապերի ամրապնդման միջոցով:
Սփյուռքահայ երիտասարդների համար սա բացառիկ հնարավորություն է սեփական ինքնությունն ու մշակույթը բացահայտելու ոչ թե գրքերից, այլ անմիջական, կենդանի շփման միջոցով։ Ավագ սերնդի կողքին նրանք գործնականում սովորում են.
-
Հայկական ավանդական ասեղնագործություն
-
Կարպետագործության հմտություններ
Դասընթացները վարում է փորձառու ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը։ Նա մասնակիցներին ոչ միայն փոխանցում է արհեստի գաղտնիքները, այլև ծանոթացնում է մեր մշակութային ժառանգության պատմական առանձնահատկություններին։
Հատկանշական է, որ հայաստանյան այս նախաձեռնությունն արդեն հասցրել է գրավել միջազգային հանրության ուշադրությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկումն հատուկ անդրադարձ է կատարել «Հիշողության թելեր» ծրագրին՝ արժևորելով դրա դերը մշակույթի պահպանման գործում։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։