«Մենք լինելու ենք խորհրդարանում»․Էդմոն Մարուքյան
«Կոչ եմ անում մարդկանց գնալ ընտրատեղամասեր, վերցնել 19 համարի քվեաթերթիկը և բացառել մեկ ուժի իշխանությունը Հայաստանում»։

«Լուսավոր Հայաստան»-ը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդանշական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Կառավարության շենքի դիմաց։
Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի կարծիքով իր գլխավորած քաղաքական ուժի ուղերձները տեղ են հասել, և իրենք հանրահավաքներ անելու կարիք չունեն։ Նա ասել է, որ ընտրողը չի ընտրում քաղաքական ուժին նրա համար, որ Հանրապետության հրապարակում կամ Օպերայում հանրահավաք են անում։
Մարուքյանն ասել է, որ այսօր բոլորն օնլայն են հետևում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին։Նրա գնահատմամբ խորհրդանշական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրենք ժողովրդի կողմից արժանացել են ջերմ ընդունելության ։
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը վստահություն է հայտնել, որ իրենք լինելու են ապագա խորհրդարանում․
«Մենք լինելու ենք խորհրդարանում։ Մեկ անձի իշխանության վերջը հունիսի 7-ին ժողովուրդը տալու է։ Կոչ եմ անում մարդկանց գնալ ընտրատեղամասեր, վերցնել 19 համարի քվեաթերթիկը և բացառել մեկ ուժի իշխանությունը Հայաստանում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Կայա Կալլասը կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին
«Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի»․Կալաս