Մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով. Արարատ Միրզոյան
«ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է և որ այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան »:

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն համարժեք արձագանք չտվեց Ադրբեջանի իշխանություններին՝ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ
Արցախ կազմակերպած այցի ու հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:
Ի պատասխան լրագրողների հարցի, Միրզոյանն ասաց, որ ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է և, որ այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան և մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։
Անդրադառնալով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը և հարցին՝ կա՞ն ժամկետներ,Միրզոյանն ասաց. «Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, գրաֆիկներից է կախված»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն15 սեպտեմբերի 2026
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է 42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանով։ Այն Զանգեզուրի միջանցքի մի մասն է. Բայրամով
Քաղաքականություն15 սեպտեմբերի 2026
ՀՀ-ն ՌԴ-ից դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ.ԱԺ փոխնախագահ
Եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն14 սեպտեմբերի 2026
Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք.Ռուբինյան
«Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, մեր հետ նույն պաշտպանական կառույցի անդամ է»,-հիշեցրել է Ռուբեն Ռուբինյանը։