Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք կռվելու. Ալեն Սիմոնյան
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները բարձրաձայնելու են՝ փորձելով դրանց լուծում տալ:

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն, մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ գործարարները Ռուսաստանում խնդիրներ կունենա՞ն:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները բարձրաձայնելու են՝ փորձելով դրանց լուծում տալ:
«Մենք որևէ սպառնալիք մեզնից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ: Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն, մի պահ այդ հարցերը շատանում են, մի պահ՝ քչանում»,-նշել է Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։