Մենք տարածքներ չենք կորցրել. Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել. Նիկոլ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել հայ ժողովրդի համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում շարունակում է քարոզարշավը։
Կոռնիձորում նա հայտարարեց, թե իրենց մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ։
«Ես ուզում եմ հստակ ասել՝ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որ մեզ հավատացրել ենք, թե մեր տարածքներն են, մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելիության ու սեփականության իրավունքը թուլանա»,- ասաց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել հայ ժողովրդի համար։
«Ինչ ասում ենք, ասում են՝ բա Ղարաբա՞ղը։ Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում»,- ասել է նա։
Փաշինյանը հավատացրեց, թե Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղի համար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն։
«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։