Մեր ընտրողների ձայները միանալու են ընդդիմադիր ուժերին. Արմեն Աշոտյան
Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե որոնք են հունիսին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելու հիմնավորումները։
«Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում.
Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։
Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։
Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։
Դ) Եվ վերջապես, այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս՝ Հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:
Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։