Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան
Նա ասել է, թե նախկինում Ալիևը հեռախոսով էր հանձնարարականներ տալիս Փաշինյանին.

Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ներկայացնի որպես իր քարոզարշավի մի մաս, լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրապետական» կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերերը։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք»,-ասել է Մամիջանյանը։
Նա ասել է, թե նախկինում Ալիևը հեռախոսով էր հանձնարարականներ տալիս Փաշինյանին.
«Այսօր Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին։ Մի հարց ունեմ մեր քաղաքացիներին, իրենք դրա հետ «օքե՞յ» են։ Հայաստանում կա՞ որևէ մի մարդ, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հանձնարարականներ տա»,-հարցադրում արեց Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ թե ինքը, իր ընկերները ու շատ այլ մարդիկ դրա հետ «օքեյ» չեն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։