Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է. Ծառուկյան
Մարդկանց հուզող խնդիրները շատ են՝ բարձր գույքահարկ, ուսման վարձերի թանկացում, սոցիալական դժվարություններ և առօրյա բազմաթիվ հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն։

Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում է ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
«Այս օրերին տարբեր համայնքներում շփվում ենք մարդկանց հետ, լսում նրանց մտահոգություններն ու սպասումները։ Մարդկանց հուզող խնդիրները շատ են՝ բարձր գույքահարկ, ուսման վարձերի թանկացում, սոցիալական դժվարություններ և առօրյա բազմաթիվ հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն։
Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է, որտեղ յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա աշխատելու, արարելու և իր ընտանիքի ապագան կառուցելու սեփական երկրում։
Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։