Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան
Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։

Մայիսի 15-ին Քիշնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ստորև ներկայացված է ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը:
«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Նախարարների կոմիտեում Մոլդովայի նախագահությանը՝ Քիշնևում այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և շնորհավորել նախագահության գերազանց իրականացման ու արձանագրված նշանակալի արդյունքների կապակցությամբ։
Այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև: Ժողովրդավարական այս հետընթացն այլևս պատահական բնույթ չի կրում. այն պահանջում է ոչ միայն խորքային վերլուծություն, այլև վճռական ու հավաքական գործողություններ։
Այս համատեքստում մենք ողջունում ենք Գլխավոր քարտուղարի ներկայացրած բարեփոխումների նախաձեռնություններն ու ժողովրդավարական անվտանգության հայեցակարգը՝ որպես համապարփակ և անհրաժեշտ արձագանք այս մարտահրավերներին։ Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։
Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 մայիսի 2026
Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ, անվճար բարձագույն կրթության ապահովումն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք. Սամվել Կարապետյան
Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։
Քաղաքականություն16 մայիսի 2026
Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան
Նա նշել է նաև, որ Ռուբինյանին ու ՔՊ-ին, որոնք փորձում են գողանալ ժողովրդի ձայնը, հույսը, քիչ ժամանակ է մնացել։
Քաղաքականություն16 մայիսի 2026
ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են. Տիգրան Աբրահամյան
Եվ սա բնական է. ի՞նչ պետք է ասի մի քաղաքական ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի, զոհերի և ողբի հետ։