Չորեքշաբթի, հուլիսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 09:29

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»․Խալիլ Շիրղոլամի

«ԻԻՀ-ը մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը»։ 

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»․Խալիլ Շիրղոլամի

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:

ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանը հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի կնքման, ստորագրման համար:

Նա ասել է, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին տարվում է աշխատանք, այն գտնվում է ուսումնասիրության և կազմման փուլում: Դեսպանը հույս է հայտնել, որ  հնարավորինս արագ այս փուլը կավարտվի և կսկսվեն աշխատանքները՝ հետագա ստորագրման ուղղությամբ։

«Պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար, և ԻԻՀ-ը մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը։ 

Այս փաստաթղթով կարծում եմ՝ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում, և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ներդրումային, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական, և հստակ ուղենիշեր կտրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար»,- ընդգծել է դեսպանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև