Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից․ ՀՀ-ն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Ծառուկյան
Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։

Նախընտրական ջերմ ու անկեղծ հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում, սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։
Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Ծառուկյանը։
Տեսանյութը՝ այստեղ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ են բռնագանձելու Գագիկ Խաչատրյանից
193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն