Մերցը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը․գերմանական լրատվամիջոցներ
Կանցլերը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հետագա քայլերը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի կառավարության տվյալներով՝ զրույցը կենտրոնացած է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի և դրա Հարավային Կովկասի համար հետևանքների վրա։ Այս մասին տեղեկանում ենք գերմանական լրատվամիջոցներից։
Ինչպես հայտարարել է կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը , երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: Կանցլերը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հետագա քայլերը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար:
Կոռնելիուսի խոսքով՝ երկու զրուցակիցներն էլ ընդգծել են համագործակցության խորացման հեռանկարները։ «Այս համատեքստում երկուսն էլ ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ», - նշել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
Կարդացեք նաև
22 հուլիսի 2026
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին
Մեր մասնակցությունը այս գագաթնաժողովին կլինի բարձր մակարդակով․Պեսկով
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Չնայած առկա վառելիքի ճգնաժամին՝ Պուտինը Ռուսաստանի տնտեսության վիճակը կայուն է գնահատել
Վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են, հայտարարել է Պուտինը