Մերժե՛ք ՔՊ-ին, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը. Արսեն Ջուլֆալակյան
Նա հայտարարել է, որ եղել և մնում է այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս «ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ»։

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հունիսի 7-ին ընդառաջ կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:
Նա հայտարարել է, որ եղել և մնում է այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս «ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ»։
«Վաղուց պետք է հեռացված լիներ իշխանությունից…
Ցավոք, ունենք՝ ինչ ունենք:
Եվ քանի որ հունիսի 7-ի «ընտրությունները», փաստորեն, անխուսափելի են, ի՞նչ անել.
1. Անպայման մերժե’ք ՔՊ-ին
2. Մասնակցե’ք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն ինչպես ուզեն: Հիշեք մայրաքաղաքի օրինակը. 1.2մլն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ է դարձել ընդամենը 75.000 ձայն հավաքած քպ-ականը՝ հենց ցածր մասնակցության պատճառով:
3. Ձայն մի՛ տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն (4% կուսակցությունների դեպքում և 8%՝ դաշինքների): Ստուգեք վերջին սոցհարցումները և ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին: Ամենայն հավանականությամբ, այդ ուժերը չորսն են լինելու (եթե ՔՊ-ն նոր այլանդակությունների չդիմի այս ընթացքում...), ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը:
Եվ նորից, անկախ ամեն ինչից, մերժե՛ք ՔՊ-ին։
Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը»,- գրել է Ջուլֆալակյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։