Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան Ապրիլի 27-ից 30-ը կայցելեն Վաշինգտոն, Նյու Յորք և Վիրջինիա
Չարլզը և թագուհին կմասնակցեն ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք մի շարք միջոցառումների:

Նախատեսված այցը համընկնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև «հատուկ հարաբերությունների» համար անսովոր նուրբ ժամանակաշրջանի հետ, երբ Թրամփը բազմիցս քննադատեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին և նրա կառավարությանը՝ Իրանի դեմ ԱՄՆ հարձակմանը լիարժեք աջակցություն չցուցաբերելու համար, հաղորդում է« CNN»-ը:
Պետական այցի շրջանակներում Չարլզ թագավորը ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում և կհանդիպի Թրամփի հետ:
ԱՄՆ ժամանելուն պես Չարլզը և Կամիլան մասնավոր հանդիպում կունենան Թրամփի և առաջին տիկին՝ Մելանյա Թրամփի հետ:
Կլինի նաև պետական ընթրիք և զոհված զինվորների հիշատակին նվիրված արարողություն:
Պաշտոնյաները կմասնակցեն նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև մշակութային և տնտեսական կապերը ընդգծելու նպատակով կազմակերպված միջոցառումների, այդ թվում՝ երկու երկրների գրական ժառանգությունը նշող միջոցառումների։
Հարկ է նշել, որ որը վերջին շաբաթներին ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում որոշակի լարվածության է ենթարկվել՝ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի դեմ պատերազմին ներգրավվելուց հրաժարվելու պատճառով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը