Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան
Իրանական կողմի համոզմամբ՝ համապարփակ փաստաթղթի ստորագրմամբ նոր մթնոլորտ կստեղծվի երկկողմ հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա փոխգործակցության համար։

Հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ կողմերի կամքն ու ցանկությունը վճռական են, և այս պահին ընթանում են ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի տեքստի մշակման աշխատանքները։ Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը վերահաստատվել է անցյալ շաբաթ Իրանում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում։
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման շրջանակում ևս մեկ անգամ շեշտել է գործընթացի կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։ Ըստ Շիրղոլամիի՝ Թեհրանը հետամուտ է փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը և վճռականորեն շարունակում է քայլերը այդ ուղղությամբ։
Անդրադառնալով իրավական փաստաթղթի պատրաստման ընթացքին՝ դեսպանը նշել է, որ տեքստն այս պահին գտնվում է ուսումնասիրության և կազմման փուլում։
«Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ։ Հնարավորինս պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար։ ԻԻՀ-ն մեծ սիրով կողջունի ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը»,- հայտարարել է դիվանագետը։
Իրանական կողմի համոզմամբ՝ համապարփակ փաստաթղթի ստորագրմամբ նոր մթնոլորտ կստեղծվի երկկողմ հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա փոխգործակցության համար։
Սպասվող պայմանագրով հստակ ուղենիշներ կսահմանվեն մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝
-
Քաղաքական և անվտանգային,
-
Տնտեսական և ներդրումային,
-
Պաշտպանական։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։