Քաղաքականություն
18 մայիսի 2026 • 12:20
Մեզանից գողանում են մեր ընտրությունը․ «Միասնության թևերը» հաղորդում ներկայացրեց
«Մեզանից գողանում են մեր ընտրությունը»,- ասել է Թաթոյանը։

«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։
Կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Մեզանից գողանում են մեր ընտրությունը»,- ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ մեղքը գցում են այն մարդկանց վրա, որոնց էլ հենց իրենք ճնշում են։
«Մարդկանց ճնշման են ենթարկում, մեկին վախեցնում են՝ քննություն չի ստանա, մեկին, թե աշխատանքից կազատեն։ Իսկ եթե բացահայտվում է, ուրեմն մեղավորը հենց իրենք են դառնում։ Մենք ասում ենք՝ կատարողները նաև ձեր քայլերի զոհերն են, պատասխան պետք է տան նրանք, ովքեր այդ սխեմայի հովանավորն են»,- նշել է Արման Թաթոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։