«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Դիլիջան
«Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է:

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում են՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։
Դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանն ասել է, որ այս ընտրությունները շատ կարևոր ընտրություններ են և ժողովուրդը ճակատագրական որոշում պետք է կայացնի:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում իրենց առաջարկած ծրագրից՝ Թաթոյանն ընդգծել է, որ ունեն գյուղատնտեսությունը զարգացնելու կոնկրետ, մասնագիտական ծրագիր, ոչ թե պարզապես օդից վերցրած խոսքեր։ «Խոսքը ոռոգման համակարգերի բարելավումից, ոռոգման համար վճարներից մինչև գյուղմթերքի արտադրության մասին է։ Մենք նախատեսում ենք նաև հատուկ կայաններ, որոնք պետք է մարդկանց ուղեկցեն բերքի համար շուկաներ որոնելու ճանապարհին, նաև պետք է լինեն մթերման կայաններ, ապահովագրություն։ Այս ամենը վերցված է միջազգային փորձից »,- ասել է Արման Թաթոյանը։
Թաթոյանը խոսել է նաև կրթության ոլորտում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին և ասել, որ երիտասարդների համար առաջնահերթություն է որակյալ կրթություն ստանալը:
Հւշեցնենք, որ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը